
Մեկ ամիս ուսումնասիրում ենք նախագծերի կառավարման հիմքերն ըստ Agile մեթոդոլոգիայի՝ մասնավորապես Scrum և Kanban մոտեցումների:
Դասերի ընթացքում միասին կուսումնասիրենք նախագծերի կառավարման հիմունքները և ամենատարածված մեթոդները, կծանոթանանք ամենահայտնի գործիքներին և կձևավորենք կառավարչական մտածողություն՝ ցանկացած ՏՏ նախագիծ մշակելու և առաջնորդելու համար:

Երկու շաբաթ դասախոսի մենթորական աջակցությամբ աշխատում ենք իրական նախագծի վրա:
Սովորում ենք կիրառել առաջին ամսում ձեռք բերված տեսական գիտելիքները՝ Product Vision և Project Release Plan մշակելով։
Այսպիսով, Դուք անում եք ՏՏ համայնքում ինտեգրվելու առաջին քայլը։

Vineti ընկերությունում անցնում ենք ուսումնական հարցազրույց՝ աշխատանքի ընդունվելու փորձառություն ձեռք բերելու համար։
Vineti ընկերությունը վերջին փուլում անցկացնում է հարցազրույց, որը աշխատանքի ընդունման իրական գործընթացի կարևորագույն մասն է։
- Իրականացվում է հարցազրույց Vineti-ի աշխատակիցների հետ։
- Հարցազրույց անցած յուրաքանչյուր ուսանողին տրամադրվում է կարծիք (feedback) մասնագետների կողմից: