Python: Intro to Data Science
Սկսնակների համար նախատեսված դասընթաց՝
Python ծրագրավորման լեզուն հիմքից ուսումնասիրելու և մեքենայացված ուսուցման մեջ (Machine Learning) կիրառելու համար:
Պրակտիկ գիտելիքներ, մենթորական նախագիծ SmartClick ընկերությունում, և Դուք կարող եք վստահ սկսել IT կարիերա:

- Տևողությունը՝ 4 ամիս
- Զբաղվածությունը՝ շաբաթական 3-4 ժամ
- Մեկ ամսվա արժեքը՝ 75,000 դրամ
- Վճարեք 12 ամսվա ընթացքում
- Դասախոս՝ Գեղամ Ջիվանյան
- Կրթական գործընկեր՝ SmartClick AI
Python: Intro to Data Science
Սկսնակների համար նախատեսված դասընթաց՝
Python ծրագրավորման լեզուն հիմքից ուսումնասիրելու և մեքենայացված ուսուցման մեջ (Machine Learning) կիրառելու համար:
Պրակտիկ գիտելիքներ, մենթորական նախագիծ SmartClick ընկերությունում, և Դուք կարող եք վստահ սկսել IT կարիերա:

- Տևողությունը՝ 4 ամիս
- Զբաղվածությունը՝ շաբաթական 3-4 ժամ
- Մեկ ամսվա արժեքը՝ 75,000 դրամ
- Վճարեք 12 ամսվա ընթացքում
- Դասախոս՝ Գեղամ Ջիվանյան
ԴԱՐՁԻ՛Ր ՏՎՅԱԼԱԳԵՏ ԵՎ ՍԿՍԻ՛Ր IT ԿԱՐԻԵՐԱ

1 ամիս տևողությամբ մենթորական ծրագիր Smartclick-ի և Beyond-ի հետ:
Mentorship-ի ընթացքում մասնագետների մենթորական ուղեկցման պայմաններում, կկիրառեք ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները՝ իրական նախագծեր իրականացնելով։
Այսպիսով, դուք կանեք ՏՏ համայնքում ինտեգրվելու առաջին քայլը։
ՍՈՎՈՐԻՐ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Տվյալներ կիրառում են բոլորը՝ բոլոր բնագավառներում։ Այդ պատճառով տվյալագիտությունը Հայաստանում և ողջ աշխարհում պահանջված և բարձր վարձատրվող ոլորտներից մեկն է։
Տվյալագետի մասնագիտությունը ցանկացածի համար մշտական աշխատանքի և կայուն եկամուտների երաշխիք է, քանի որ աշխարհը շարունակաբար ներդրումներ է կատարում տվյալների զարգացման մեջ։
Արդյունքում ստեղծվում են ահռելի քանակի նոր աշխատատեղեր։
Օրինակ ԱՄՆ-ում առկա է տվյալագետի 75,000 թափուր հաստիք՝ միջինից զգալիորեն բարձր աշխատավարձով։
ԲԻԶՆԵՍԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
Սկսնակից մինչև ընկերության տեխնիկական թիմի անդամ՝ այս ուսումնական պլանը կուղեկցի ձեզ բոլոր փուլերով։
ՄԱՍ I
- Python ներածություն. Փոփոխականներ. Ներկառուցված տիպեր
- Ավելին ցուցակների մասին. Ղեկավարման օպերատորներ
- Ֆունկցիաներ
- Բազմություններ և բառարաններ
- Օբյեկտային կողմնորոշված ծրագրավորման (ՕԿԾ) ներածություն
- Ժառանգականություն
- Բացառություններ
- Ստանդարտ գրադարան
ՄԱՍ II
- Numpy ներածություն
- Numpy Broadcasting
- Pandas ներածություն
- Pandas Մաս 1 | Մաս 2
- MatPlotLib ներածություն
- Տվյալների ագրեգացիա
- Time Series տվյալների հետ աշխատանք
ՄԱՍ III
- Մեքենայական ուսուցման ներածություն
- Ղեկավարվող ուսուցում
- Ռեգրեսիա
- Ռեգրեսիա 2
- Որոշման ծառեր
- Աջակցող վեկտորային մեքենաներ
- Ոչ ղեկավարվող ուսուցման տեխնիկաներ
ՄԱՍ IV
- Մեկամսյա խորացված ծրագիր
- Մենթորական ուղեկցում
- Իրական ծրագրերի մշակում և իրականացում
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Դասերը անցկացվելու են առցանց ձևաչափով՝ վիդեոհոլովակների և վեբինարների միջոցով։
Դասընթացն ընդգրկում է՝
- Դասերի ներկայացում և քննարկումներ
Իրական ժամանակում օրվա դասերի քննարկումներ և ներկայացում դասախոսի կողմից՝ վիդեոհոլովակների և վեբինարների միջոցով։ - Գործնական աշխատանքներ
Վեբինարների ժամանակ հանձնարարված առաջադրանքների արդյունքների քննարկում դասախոսների հետ միասին։ - Հարցեր և պատասխաններ
Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները առցանց ստանալու հնարավորություն՝ մեր կրթական միջավայրում։ - Թեստեր
Ձեռք բերված գիտելիքները և հմտությունները ամրապնդելու համար փոքրիկ առաջադրանքներ, որոնք կգտնեք առցանց՝ մեր կրթական հարթակում: - Անձնական նախագիծ
Դասընթացի վերջում իրականացվող նախագիծ՝ գրված Python ծրագրավորման լեզվով։
ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵ՛Ք ՎՍՏԱՀ ԵՒ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ
Հիմնական դասընթացից բացի, հնարավորություն կունենաք նաև մասնակցել Beyond Learning Hub-ի կողմից անցկացվող «Պրոֆեսիոնալ հաղորդակցում» մասնագիտական վերապատրաստմանը, որի ընթացքում ձեռք կբերեք կարևոր հմտություններ:
Գրավիչ LinkedIn էջ
Ինչպես ստեղծել էջ, որը կլինի հասկանալի և հակիրճ կներկայացնի ձեր հիմնական առավելությունները
Գործնական նամակագրություն
Ինչպես գրել գրավիչ և արժեքավոր էլ․ փոստեր և կարճ հաղորդագրություններ
Առերես գործնական շփում
Ինչպես արդյունավետ հաղորդակցվել և բանակցել հարցազրույցների և այլ շփումների ընթացքում
Մասնագիտական համայնք
Ինչպես ստեղծել մասնագիտական կապեր, ինտեգրվել ՏՏ համայնքում և օգտվել ամենատարածված հարթակներից
Դասընթացի առաջին փուլի ավարտին, SmartClick-ն անցկացնելու է տեխնիկական հարցազրույց մասնակիցների հետ՝ ընկերության գնահատման ձևաչափերին համապատասխան։
Արդյունքում, SmartClick-ի կողմից կընտրվեն մի քանի ուսանողներ՝ 1 ամիս շարունակ իրական ծրագրերն ընկերության մենթորությամբ իրականացնելու համար: Մյուս ուսանողները նույնպես կշարունակեն զարգացնել և իրագործել սեփական ծրագրերն արդեն դասախոսի և SmartClick-ի համատեղ աջակցությամբ: