
Սկսում ենք UX/UI-ի ֆունդամենտալ կոնցեպտներից
Սկսում ենք այբուբենից՝ գծեր, տարածություն, տեքստուրա, մասշտաբներ, կոնտրաստ, համաչափություն, գունատեսություն․ ծանոթանում ենք դիզայնի հիմնարար բաղադրիչներին։
Սկսնակների համար նախատեսված դասընթաց՝
UX/UI դիզայնը հիմքից հասկանալու և կիրառելու համար:
Պրակտիկ գիտելիքներ և փորձառություն, իրական նախագիծ Embry Tech-ի հետ, և դու կարող ես սկսել IT կարիերա:
Լուծի՛ր իրավիճակային խնդիրն ու հաստատի՛ր գրանցումդ դասընթացին:
Սկսնակների համար նախատեսված դասընթաց՝
UX/UI դիզայնը հիմքից հասկանալու և կիրառելու համար:
Պրակտիկ գիտելիքներ և փորձառություն, իրական նախագիծ EmbryTech-ի հետ, և դու կարող ես սկսել IT կարիերա:
Լուծի՛ր իրավիճակային խնդիրն ու հաստատի՛ր գրանցումդ դասընթացին:
Սկսում ենք այբուբենից՝ գծեր, տարածություն, տեքստուրա, մասշտաբներ, կոնտրաստ, համաչափություն, գունատեսություն․ ծանոթանում ենք դիզայնի հիմնարար բաղադրիչներին։
Օգտատիրոջը գոհացնելը UX/UI-ի կարևորագույն նպատակն է:
Սովորում ենք ճանաչել մարդուն, նրա վարքագիծն ու սպասելիքները, բացահայտել և դրանց հիման վրա նախագծել առավելագույնս գործածելի և հարմարավետ պրոդուկտ։
Սովորում ենք մշակել մարդակենտրոն դիզայն, զարգացնում նախագծային մտածողություն։
Դրա համար ուսումնասիրում ենք UX Research-ի մեթոդներն ու մոտեցումները, հասկանում, թե ինչպես են նախագծվում մարդու կարիքների վրա հիմնված պրոդուկտներ։
Գործնականում կիրառում ենք գիտելիքները և աշխատում իրական նախագծի վրա։ Ամբողջ դասընթացը իրականացվում է նախագծի հիման վրա և գնահատվում Embry Tech ընկերության հետ համատեղ մշակված չափանիշների համաձայն։
Իրականացված UX research-ի հիման վրա կազմում ենք ամբողջական նախագիծը: Այնուհետև մշակում ենք wireframe-ը՝ նախագծի հիմնական կառուցվածքը, և mockup-ը` վիզուալիզացիան ավելի պատկերավոր ունենալու համար: Այնուհետև, XD ծրագրով մոդելավորում ենք պրոտոտիպը: Բոլոր գործողությունների արդյունքում ստանում ենք մեր վերջնական պրոդուկտը, որն էլ ներկայացնում ենք Embry Tech-ին։
Նախագիծն օնլայն հարթակում արդյունավետ ինտեգրելու համար, միասին մշակում ենք վեբկայքի դիզայն :
– Մոդելավորում ենք արտաքին ինտերֆեյսի վիզուալ բաղադրիչները, այդ թվում կայքէջի գունային գամման, տառաչափերն և տառատեսակները:
– Մշակում ենք այն «տպավորությունն ու արդյունքը», որը պետք է փոխանցենք օգտատիրոջը ինտերֆեյսի հետ աշխատելու ժամանակ:
Մարդիկ նախընտրում են բջջային հեռախոսների միջոցով բացահայտել իրենց շրջապատող աշխարհը: Հետևաբար, միասին սովորում ենք կայքի դիզայնը բջջային հեռախոսների համար գրավիչ դարձնելու մեթոդներն ու կիրառում մեր նախագծում:
Վերջում մշակում ենք UX/UI արդեն բջջային հավելվածի համար:
Նախագծում ենք այն ինտերֆեյսը, որն առավելագույնս կհեշատացնի օգտատիրոջ շփումը հավելվածի հետ:
Որպեսզի մեր նախագիծը գործարկելի լինի թե՛ Android, և թե՛ iOS օպերացիոն համակարգերում՝ մշակում ենք հավելվածի UX/UI-ը` App Store-ի և Play Market-ի չափանիշներին համապատասխան:
Դասընթացի ավարտին, կարող եք զգալ Ձեզ` ինչպես UX-ի ամենակարող հերոս, քանի որ զինված եք այն պրակտիկ հմտություններով ու գիտելիքներով, որոնց միջոցով կարող եք մշակել և իրականացնել իրական նախագծեր բիզնեսի համար:
* Ուսումնական պլանը հաստատված է Embry Tech ընկերության կողմից:
Դասախոսի կողմից դասերի ներկայացում վիդեոհոլովակների միջոցով, որոնք կարող եք դիտել այնքան, որքան անհրաժեշտ է:
Իրական ժամանակում վեբինար հանդիպումներ, որի ընթացքում կքննարկվեն հանձնարարված առաջադրանքներն ու արդյունքները:
Մեր կրթական առցանց միջավայրում դասախոսը կպատասխանի Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին: